Մի խառնվեք Ռուսաստանի ներքին գործերին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ԱՄՆ դեսպանատանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News            

мид россии

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ԱՄՆ դեսպանությանը։ Այդ մասին գրում են ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստի»- ն՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը պահանջել է դադարել խառնվել Ռուսաստանի ներքին գործերին և դադարեցնել «կատաղի հակառուսական քարոզչությունը»։

Մոսկվայում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիին «կոշտ ուղերձ է տրվել ռուսական օրենքներին խստորեն հետևելու և Ռուսաստանի իշխանությունների ու Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայի պահանջներին հակասող գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ, չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, ամերիկյան դիվանագիտական առաքելությունը շարունակում է չարամիտ ակտիվությունը տեղեկատվական տարածքում՝ իրեն թույլ տալով ոչ պատշաճ արտահայտություններ երկրի ղեկավարության մասին, ինչպես նաև կեղծիքներ տարածելով Ռուսաստանի Զինված ուժերի հասցեին։ 

--00—ՍՊ