Ընդգծվել է Վրաստանի հաջող միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

-e1675765852817

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, Ժնևի միջազգային բանակցությունների համանախագահ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգության միջավայրին և մարտահրավերներին։

«Հերթական անգամ ընդգծվեց Վրաստանի հաջող միջնորդությունը, որի արդյունքում Ադրբեջանն ազատ արձակեց հայ ռազմագերիներին, իսկ դրա դիմաց Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնեց ականապատ տարածքների քարտեզները։ Թբիլիսիում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ