ՔԿԾ պետի տեղակալներն այցելել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

f63e24307be01b_63e24307be05c

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների՝ 2022 թվականի գործունեության արդյունքներն ամփոփելու գործընթացի շրջանակներում վերջին աշխատանքային այցերն են իրականացվել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի և պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Առուստամյանի կողմից։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացված խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ քննարկվել են հացադուլների, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դիմող ազատազրկված անձանց հետ տարվող հոգեբանական աշխատանքների արդյունավետության բարձրացման եղանակները, դրդապատճառների բացահայտման միջոցներն ու կանխարգելման գործիքները:

Անդրադարձ է կատարվել նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող ազատազրկված անձանց տեղաշարժման և պահման պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Ավարտին են մոտենում օդափոխության, օդորակման և ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:

Ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը շրջայց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել իրականացված վերանորոգման և բարեկարգման աշխատանքներին, զրուցել ազատազրկված անձանց հետ։

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ամփոփման համատեքստում Ծառայության պետի տեղակալներ Ամբակում Գրիգորյանը և Արտակ Առուստամյանը անդրադարձ են կատարել քրեական ենթամշակույթի դրսևորումների կանխմանը, թմրանյութերի, բջջային հեռախոսների և արգելված իրերի ներթափանցմանը, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմանն առնչվող հարցերին:

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ:

--00—ՅՄ