ՀՀ-ն Սիրիային և Թուրքիային օգնություն ցուցաբերելու ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ է տանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

կկ

Պաշտոնական Երևանը դեռևս քննարկում է երկրաշարժից տուժած Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրման հարցը։ «Նոր զարգացումներ լինելու դեպքում, օպերատիվ կերպով կտեղեկացնեմ»,- 24News-ին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք տրամադրման վերաբերյալ որոշում կա։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 24News-ին փոխանցեցին, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն ցուցաբերել Սիրիային և Թուրքիային: Եվ այժմ այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանքներ են տարվում։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ