Իրանը հումանիտար օգնություն է տրամադրել Սիրիային․ օդանավն արդեն ժամանել է Դամասկոս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

նկար

Իրանը մարդասիրական օգնությունով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդանավակայան։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մարդասիրական օգնություններով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդակայան, որպեսզի այն տրամադրվի Սիրիան ցնցած երկրաշարժից վնասվածներին։

Օգնություններն ընդգրկում են սնունդ և բժշկական պարագաներ։

Դամասկոսում Իրանի դեսպան Մահտի Սուպհանին Իրանի անունից խորին ցավակցություններ է հայտնել Սիրիայի ժողովրդին»,-նշված է հայտարարությունում։

նկար

--00—ԼՄ