Դիլիջանում «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1

Փետրվարի 7-ին` ժամը 11:37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել` 12:18-ին: Այրվել են «Mercedes-Benz E200» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

--00—ԼՄ