Դուբայի շեյխն ավելի քան 13 մլն դոլարի օգնություն է տրամադրել երկրաշարժից տուժած Սիրիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

1359959871_5

Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդը 13,6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել սիրիացիներին, որոնք տուժել են ավերիչ երկրաշարժից։ Այս մասին տեղեկանում ենք Al Arabiya-ից:

Հիշեցնենք, որ երեկ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի և հարևան Սիրիայում գտնվող տարածքներում, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել երկու երկրներում էլ։

--00—ՅՄ