ՍԱՏՄ-ն նոր ղեկավար ունի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Screenshot 2023-02-07 124819

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 7-ին որոշում է ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Որոշման մեջ, մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»։

Հիշեցնենք, որ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը 2020 թվականի հոկտեմբերի 10-ից զբաղեցնում էր Գեորգի Ավետիսյանը, որն այս տարվա հունվարի 24-ին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

--00—ՅՄ