Թուրքիայում հայտարարվել է յոթօրյա սուգ․ ամբողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

99493796-bc8c-45f8-a4df-642e7dff32e0.jpg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավերիչ երկրաշարժի կապակցությամբ երկրում հայտարարել է յոթօրյա սուգ։ Ամբողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները։ Արտերկրում Թուրքիայի բոլոր դիվանագիտական հաստատությունների պետաան դրոշները ևս մինչև փետրվարի 12-ի մայրամուտը կմնան խոնարհված, գրում է Ermenihaber.am-ը։

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը պատճառել է մարդկային ու նյութական զգալի կորուստներ։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD) փետրվարի 7-ին՝ ժամը 10։40-ին, հաղորդված տվյալների համաձայն՝ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․381-ի, վիրավորների թիվը՝ 20․426-ի, փլուզված շենքերի թիվը՝ 5․775-ի։

--00—ԶՀ