ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման կառավարման խորհուրդն ընդունել է 2022 թ․ տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1103302 (1).jpg

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թվականի առաջին նիստը, որը կայացել է փետրվարի 3-ին, վարել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց, որի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում 2022 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը և վերլուծությունը, ինչպես նաև՝ իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները:

Ըստ աղբյուրի՝ օրակարգային բոլոր հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են առաջարկություններ:

Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև՝ օրակարգով քննարկման դրված երեք հարցը, ընդունվել են Խորհրդի կողմից, մեկ հարց դրվել է էլեկտրոնային քվեարկության:

--00—ԶՀ