ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ազգային ժողովի աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նրան փոխարինել է Դավիթ Առաքելյանը։
Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
Խաչատրյանը հավելեց նաև, որ Վահան Նարիբեկյանն ԱԺ-ում որևէ այլ պաշտոնի չի նշանակվել։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ