Փաշինյանն Ալմաթիում հայտարարեց «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հավելվածի հայկական հատվածի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիի թվային համաժողովի ժամանակ հայտարարեց, որ արդեն գործում է «Աշխատանք ԵԱՏՄ»-ում հեռախոսային հավելվածի հայաստանյան հատվածը, որն իրենից ենթադրում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների կողմից մեր երկրում բազմաթիվ ծառայությունների մատուցման հնարավորություն։ 

Այսպես, այս հավելվածի միջոցով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կարող են մեր երկրում, առանց ավելորդ քաշքշուկի, օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են ՀՀ-ում կեցության իրավունքի ստացում, ընկերության գրանցում, բնակարանի վարձակալություն և այլն։ 

«Աշխատանք ԵԱՏՄ»-ում հեռախոսային հավելվածը ստեղծվել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից, որի ղեկավարը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ