Ամեն ինչ ընթանում է թշամու երազած ձևով, ՀՀ-ն պլացդարմ է դառնում այլ պետությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հայաստանը լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի և Իրանի հետ, հանրային տիրույթներում քննարկվում է այն հարցը, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գալիս է Հայաստան ոչ միայն սահմանային իրավիճակին ծանոթանալու, այլև Իրանի հետ սահմանին որոշակի ուսումնասիրություններ կատարելու համար: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

«Տարածաշրջանում խաղեր խաղալով հանգելու ենք Արցախում ստեղծված իրավիճակին, այսինքն՝ Հայաստանը դառնալու է պլացդարմ մի շարք այլ պետությունների համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ քո երկրի սուվերեն տարածք բերելով այլ երկրների ներկայացուցիչներ, ինչ-որ պահի տարածաշրջանի պետությունների համար դառնում ես մարտադաշտ:

Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես երազում է թշնանին, ՌԴ-ի հետ ունենք լարված հարաբերություններ, իսկ Արևմուտքից միայն հայտարարություններ են հնչում և գործողությունների չեն վերածվում»,- ավելացրեց Դերզյանը: Նրա խոսքով, իշխանությունը արտաքին քաղաքականության ռազմավարություն չունի, առաջնորդվում է օրվա խնդիրներով ու մարտահրավերներով: Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակից՝ Դերզյանը ընդգծեց, որ Արցախը մենակ է մնացել, Հայաստանը ոչինչ չի անում, ասում է՝ միջանցքի բացելը Ռուսաստանի խնդիրն է, թող ինքն էլ լուծի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ