Շրջափակման պատճառով Արցախի գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

176539

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։

«Վիճակը հատկապես կրիտիկական է  խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, ապա նաև այն փաստով, որ  2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է:

Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Տ. Առստամյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ