Պարեկները ստուգել են «Մերսեդես»-ը, 40-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրանյութ կա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Հունվարի 30-ի գիշերը պարեկային ծառայության Կոտայքի մարզը սպասարկող գումարտակի ոստիկանները Զովունի-Քանաքեռավան ճանապարհին ստուգել են 40-ամյա մի տղամարդու վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան։ Վարորդը հայտնել է, որ մեքենայում թմրանյութ կա։ Նա ձերբակալվել և, «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։

--00—ԼՄ