Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Քաջարանում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

14

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):

Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում, Քաջարան քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Թալին քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00—ԼՄ