Ավստրիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ռուս 4 դիվանագետների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

MID-Avstrii

Ավստրիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել ռուս 4 դիվանագետների և կարգադրել նրանց լքել երկիրը մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին հայտնում է Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուս դիվանագետներից երկուսը Վիեննայում ՌԴ դեսպանատան դիվանագետներն են, ևս երկուսը Ավստրիայում ՄԱԿ-ի գործակալություններից մեկում ներկայացուցչության աշխատակիցներ։

Հայտնի է, որ Ավստրիայի ԱԳՆ-ն նրանցից երկուսին մեղադրում է «դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող գործողությունների մեջ»։

--00—ՅՄ