Հանդիպում է եղել ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ․ քննարկվել են առկա խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

328927664_1167851880583874_4481879387139901672_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 1-ին հանդիպել է ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ձկնաբուծական տնտեսություններում արտադրական կարողությունների զարգացմանը, ջրային պաշարների խնայողաբար օգտագործմանն ու ջրօգտագործման առավել արդյունավետ համակարգերի կիրառմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև արտաքին շուկայում տեղական ձկնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։

--00—ՅՄ