Ղազախստանի նորանշանակ դեսպանը Ալմաթիի քաղաքապետի հետ խոսել է հայ համայնքի դերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Երեկ՝ փետրվարի 1-ին, կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևի հետ։

Ղազախստանում ՀՀ դեսպանության էջը հայտնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ղազախստանյան ապակենտրոնացված համագործակցության հարցերի լայն շրջանակ, որի զարգացման գործում Ղազախստանի «հարավային մայրաքաղաքին» կարևոր դերակատարություն է վերապահված՝ հաշվի առնելով Ալմաթիի առկա բարձր ներուժը տնտեսության և առևտրի, ներդրումների, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք նշվել է, որ միջտարածաշրջանային կապերի և շփումների ակտիվացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության նոր ձևաչափերի բացահայտման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտում հետաքրքիր նախագծեր իրականացնելու գործում։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Ալմաթիի հայ համայնքի դրական դերակատարությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասով, այդ թվում՝ ի նպաստ Հայաստանի մարզերի և Ղազախստանի մարզերի ու հանրապետական նշանակության քաղաքների միջև համագործակցության իրավական ամրագրմանը։

--00—ԼՄ