Հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահարկի գումարը և շահառուները աճել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

2022 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:

2022 թ․ ընթացքում գործընթացում ներգրավված 29 199 շահառուի վերադարձվել է 36․5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2021-ին շահառուների թիվը կազմել է 20 920, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 22․7 մլրդ դրամ։

Նշենք, որ 2015-2022 թթ. ընթացքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվել է 31 890 քաղաքացի, որոնց պետական բյուջեից վերադարձվել է 89,1 մլրդ դրամ։

--00—ԼՄ