Խոշոր հրդեհ՝ Ջերմուկում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր և անասնագոմի մի հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1

Փետրվարի 1-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը, գրում է shamshyan.com-ը։

Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզի ու Ջերմուկի ոստիկանապետները։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում, և որ այրվում են տանիքի փայտյա կառուցատարները, պահեստավորված անասնակերը։

Աղբյուրը հայտնում է՝ այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։ 

--00—ԼՄ