Խաղաղապահները մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

ռուս խաղաղապահ

Ռուս խաղաղապահներն այսօր Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ ծառայության հրամանատարությունը շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու բանակցային գործընթացը:

--00—ԼՄ