Փրկարարները Հրազդանում ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 1-ին, ժամը 16։28-ին ահազանգ է ստացել, որ Հրազդանի քաղաքային գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ.)՝ 2 ուղևորով:

--00—ԼՄ