ՀՀ նախագահը Հատուկ բանակային կորպուսում շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Լևոն Կասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Լևոն ԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ»,-նշված է հրամանագրում:

--00—ԼՄ