Արմեն Գյոզալյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար. նախագահի նշանակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

պն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծա¬ռայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արմեն Գյոզալյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Խաչատուրյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արտակ Բուդաղյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Արտակ Բուդաղյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում։

--00—ԼՄ