Սևանա լճի հանրային №4, №7, №8 լողափերի բարեկարգման, կահավորման, սպասարկման համար մրցույթ կհայտարարվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային №4, №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի:

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №4

Լողափը գտնվում է Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում, Սևան-Ճամբարակ-Վարդենիս ավտոմայրուղուց դեպի բնակավայր մտնող ճանապարհի խաչմերուկի հարևանությամբ ընկած ափամերձ հատվածում: Երկու կողմերից կան վարձակալած տարածքներ: Լողափի հարևանությամբ առկա են էլեկտրականության և գազի գծեր: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:

Տարեկան վճարի մեկնարկային գինը՝ 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7

Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:

Տարեկան վճարի մեկնարկային գինը- 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը-4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №8

Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքները օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Էլեկտրականության, գազի և ջրագծերը գտնվում են լողափից հեռու: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:

Տարեկան վճարի մեկնարկային գինը- 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ:

Նախավճարի չափը-54 000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:

Նախքան գործընթացի մեկնարկը մրցույթին մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մշակելու մրցունակ ծրագրեր։

Մրցույթը տեղի կունենա 06.03.2023 թ.-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:

Հայտերի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում կամ դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով Կարգի պատճենը ստանալու համար:

--00—ԼՄ