Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա՝ 95 տղա, 89 աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

2023 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 184 երեխա, որից 95-ը տղա, 89-ը՝ աղջիկ, հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը:

184 երեխաներից 40-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 38-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 89-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

--00—ԼՄ