Աշտարակի ԲԿ-ն համալրվել է նոր բուժսարքավորումներով. կառավարությունն է աջակցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։

Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնը համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով այսօր ԲԿ-ում էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Մարզպետը շնորհավորել է Աշտարակի ԲԿ-ի անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։

նկար
նկար

--00—ԼՄ