ՔՊ-ի նիկոլականներ, ո՞ւր եք, պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիևի ու Ադրբեջանի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

timthumb

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆԱՏՕ-ի ու հավաքական Արեւմուտքի ջատագովներ, ո՞ւր եք։

ԵՄ-ն պաշտոնապես հայտարարեց, որ Բաքվի դեմ պատժամիջոցներ չեն քննարկվում՝ կապված Լաչինի ճանապարհի շրջափակման հետ։

Բաքվի գազը, խավիարն ու նավթը մարդու իրավունքներից կարեւոր են Արեւմուտքի համար։

Արեւմտամետ «ինքնիշխաններ», ինչու՞ եք լռում, գնացեք ԵՄ դեսպանատան մոտ ձեր բողոքի արդար ձայնը բարձրացրեք։

Թե՞ դուք մասնագիտացած եք միայն ՌԴ դեսպանատան ու 102-րդ ռուսական ռազմական բազայի դեմ բողոք անելու համար։

ՔՊ -ի նիկոլականներ,դուք ու՞ր եք։

Պահանջեք ԵՄ-ից պատժամիջոցներ կիրառեն օկուպանտ Ալիեւի ու Ադրբեջանի դեմ։

Օկուպանտ բառն անգամ վախենում եք արտաբերել դուք»։

--00—ՅՄ