Արցախի Լիսագոր և Հին Շեն գյուղերում խնդիրը միայն հոգեբանական է, կապը կտրվել է Ստեփանակերտից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1

Արցախի Հանրապետության Լիսագոր և Հին Շեն գյուղերում սննդամթերքի, պարենի, դեղորայքի խնդիր չկա, անհրաժեշտության դեպքում համալրումներ կատարվում են Սյունիքի մարզի Գորիս համայնքից։ Այս մասին 24News-ին ասացին Շուշիի շրջանի գյուղապետները։

Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ գյուղում գազի, փայտի, հոսանքի, դիզվառելիքի հետ կապված խնդիր չկա։ «Եթե նույնսիկ ադրբեջանական կողմն անջատում է Արցախ մատակարարվող գազը, այնուամենայնիվ Լիսագորում լինում է գազ։ Գյուղում հոգեբանական խնդիր կա, կապը կտրված է Ստեփանակերտից»,- եզրափակեց նա։

Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը 24News-ին ասաց, որ անհրաժեշտության դեպքում հիվանդները Հին Շենից տեղափոխվում են Գորիս, գյուղը Գորիսից սննդամթերքով, պարենով, դեղորայքով ապահովվում է։ Գյուղում, ըստ Սամվել Սարգսյանի, ջեռուցման հարցը լուծվում է անտառից բերվող վառելափայտի, գազի բալոնների միջոցով, որոնք լիցքավորվում են Գորիսում։ Էլեկտրաէներգիան, ինչպես Արցախի այլ բնակավայրերում, մատակարարվում է հովհարային անջատումներով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ