ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022-ի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության վերահսկողության ուղղությամբ 2022 թ․ իրականացրել է 81 ստուգում (2021 թ.-66, 2020 թ.-21, համեմատական աճ՝ 2021 թ.-22.7%, 2020 թ.-285.7%):

Տարեկան ծրագրով կատարողականը կազմում է՝ 2022 թ.-100%, 2021 թ.-57.1%, 2020 թ.-30.7%:

Ավարտված 81 ստուգման արդյունքում հայտնաբերվել է 446 իրավախախտման դեպք (2021 թ.-366 համեմատական աճ՝ 2021 թ.-21.8%)

• Կայացվել է 203 վարչական տույժ նշանակելու մասին որոշում (2021թ-88, 2020թ-17, համեմատական աճ՝ 2021թ-130.7%, 2020թ-1094.1%)

• Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 20․290․000 ՀՀ դրամ (2021թ-15․770․000, 2020թ-2․200․000, համեմատական աճ. 2021թ-28.7%, 2020թ-822.3%)

• Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է՝ 199․278․261 ՀՀ դրամ (2021թ-166․759․721, 2020թ-39․722․119, համեմատական աճ՝ 2021թ-19․5%, 2020թ-401․7%)։

2022 թ. ընթացքում ԲԸՏՄ աշխատակիցների կողմից նաև բացահայտվել է առանց համապատասխան թույլտվությունների առկայության ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք, որից միայն 6-ով ՊԵԿ-ի կողմից հաշվարկված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 961․178․695 ՀՀ դրամ:

Հայտնաբերված խախտումներով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Հաշվի առնելով ոլորտի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մասնագիտական կարողությունների շնորհիվ գրանցած վերոհիշյալ բարձր ցուցանիշներն ու նշանակալի արդյունքները ԲԸՏՄ Ընդերքի վերահսկողության վարչությունը ճանաչվել է 2022 թ․ տարվա լավագույն կառուցվածքային ստորաբաժանում։

--00—ԼՄ