Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները․ Փաշինյանը՝ Բերդիմուհամեդովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

l-vzbfMiN6dS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք, որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնց ընթացքում նախանշվել են երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարներ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով , փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և հարստացնել մեր ժողովուրդների միջև առկա բազմադարյան բարեկամության պատմական էջերը նոր ձեռքբերումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

--00—ՅՄ