Արցախի Մեծ Շեն գյուղում գազ չկա, այն դադարեցվել էր խողովակների ապամոնտաժման պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Շ

Շուշի շրջանի Մեծ Շեն գյուղում ջեռուցման հարցը լուծվում է վառելափայտի, գազի բալոնների միջոցով։ Այս մասին 24News-ին ասաց գյուղապետ Դավիթ Դավթյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակումից հետո ստեղծված իրավիճակին։

Դավթյանն ասաց, որ «անտառից ենք փայտը բերում, իսկ գազի բալոնները Գորիսում ենք լիցքավորում»։ «Սննդամթերքի, դեղորայքի խնդիր չունենք, Գորիսից բերում ենք»,- ասաց Մեծ Շենի ղեկավարը։

Գյուղում, ինչպես Արցախի այլ հատվածներում, էլէկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով, իսկ գազամատակարարումը դադարեցվել է դեռևս Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շինարարության ժամանակ, երբ խողովակներն ապամոնտաժվել էին այդ աշխատանքներով պայմանավորված։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ