Հունվարի 27-ին ՀՀ-ին փոխանցվածը զոհված զինծառայող Վահե Թորոսյանի մարմինն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Վահան

Հունվարի 27–ին Ադրբեջանից Հայաստանին փոխանցված զոհված հայ զինծառայողի մարմինը նույնականացվել է, նա սեպտեմբերյան բախումների ընթացքում զոհված Վահե Թորոսյանն է։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանն ասաց, որ փորձաքննությունը հաստատել է Թորոսյանի ինքնությունը։ Երեկ 24News-ի հետ զրույցում Վահե Թորոսյանի հայրն ասել էր, որ մարմինն անճանաչելի էր, սպասում էին ԴՆԹ փորձաքննության պատասխաններին։

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված աճյունը դուրս էր բերվել Սյունքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությունից։ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքի ժամանակ Արամ Թորոսյանը լրագրողներին ասել էր, որ սեպտեմբերի 15-ին վիրավոր որդին, հեռախոսով միանալով Սրաշեն գյուղի ալեհավաքին, կարողացել է զանգով կապ հաստատել ընկերոջ հետ ու բացատրել, որ Ներքին Հանդում է․ ալեհավաքին միանալը փաստել է, որ ժամկետային զինծառայողը ձորակում է։ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ սեպտեմբերյան հետո անհետ կորած է համարվում արդեն 2 զինծառայող։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ