Ադրբեջանի ՆԳՆ-ն իրանական «լրտեսական ցանց» է բացահայտել․ ձերբակալվել է 39 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

Screenshot 2023-02-01 122659

 

Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել, որն ուղղված է իրանական «լրտեսական ցանցի» բացահայտմանը, ինչի արդյունքում 39 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ըստ հաղորդագրության՝ այդ անձինք, ներկայանալով որպես հավատացյալ, սոցցանցերում քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, չարաշահել են Ադրբեջանում կրոնական ազատության իրավունքը և կատարել Իրանի հատուկ ծառայությունների առաջադրանքները։

«Նրանք հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են Իրանի հատուկ ծառայություններին, որոնցից ստացել են հանձնարարություններ»,-ասված է հրապարակման մեջ։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ գործողություն է իրականացրել՝ իրանական «լրտեսական ցանցը» բացահայտելու համար։ Մասնավորապես, հատուկ գործողություն է իրականացվել «SalamNews» լրատվական գործակալությունում և «Interaz» հեռուստաալիքում, ինչի արդյունքում 7 մարդ է բերման ենթարկվել։ Նրանք կասկածվում են իրանական քաղաքականության քարոզչության մեջ։

--00—ՅՄ