ՔՊ խմբակցության դռնփակ նիստում պատգամավորներին խելք ու խրատ են տվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ խմբակցության դռնփակ նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաեւ իշխանական պատգամավորների կարգապահական հարցերը։ ՔՊ ղեկավարությունը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանն օրենսդիրների համար վերածվել է ժամանցի վայրի․ երբ ուզում են` գալիս են նիստերին, երբ չեն ուզում՝ չեն գալիս, հորդորել են պատշաճ ներկայություն ապահովել, հակառակ պարագայում` հիմնավորել բացակայությունները, առավել զգույշ լինել հրապարակային հայտարարություններում, քանի որ հանրային դժգոհությունները գնալով աճում են, ու ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է մեծ կրքեր բորբոքել։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը եւ ՔՊ-ի դիրքորոշմանը, խմբակցության մեր աղբյուրներն ասում են, որ հարցին չեն անդրադարձել եւ հրահանգ էլ չեն ստացել: Այդ մասին` հաջորդ դասին։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի փետրվարի 7-ին մեկնարկող նիստերի ընթացքում։

Ի դեպ, վստահեցնում են, որ չեն քննարկել նաեւ ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի հարցը, մինչդեռ թեկնածություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 2-ն է։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, թեկնածու չի ներկայացնի, իսկ ՔՊ-ում կարծես մտքափոխվել են սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանին առաջադրելու հարցում։ Անսպասելի ու անհայտ մեկին են փնտրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ