Փաշինյանը խոստումներ է տվել Մոսկվային և Բաքվին, հիմա փորձում է քցել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Փաշինյանը խոստումներ է տվել Մոսկվային և Բաքվին, հիմա փորձում է քցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, ԵՄ-ն չի կարող զսպել Ադրբեջանին և հիմա Ռուսաստանն այլընտրանք չունի ՀՀ անվտանգության ապահովման գործում։ Փորձագետի պնդմամբ, ներկայումս Մոսկվայի առաջնահերթությունը Ուկրաինան է, և այդ հարցը լուծելուց հետո ռուսներն անպայման անրադառնալու են մեր տարածաշրջանին։

Ըստ նրա՝ ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, հնարավոր է նաև ՆԱՏՕ-ի հետ բախում, մասնավորապես՝ Լեհաստանի։ Այսպիսի լարված իրավիճակում, ըստ Խալաթյանի, նույնիսկ Բաքուն ՌԴ-ի հետ զգուշավոր է, փորձում է շատ չզայրացնել, իսկ ՀՀ իշխանությունները գնացքից արագ են վազում։

--00—ԱՊ