Համակարգչային խաղասրահից գողացել են հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ մետաղադրամի սարքերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

51760be6-6482-4de4-943e-7e71ab56acc4.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։45-ի սահմաններում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու միջոցով բացել են Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի 2/2 հասցեում գործող համակարգչային խաղասրահի դուռը, ներս են մտել և այնտեղից հափշտակել հեռուստացույցներ, խաղային համակարգիչներ՝ իրենց՝ մետաղադրամի ընդունման սարքերով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը առավոտյան գալով աշխատանքի վայր՝ Երևանի բնակիչ, անհատ ձեռներեց, 30-ամյա Սահակ Ս-ն խաղասրահը հայտնաբերել է թալանված։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

--00—ԶՀ