Հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից 2-ը կենթարկվեն պլաստիկ վիրահատության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

զզ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած 3 զինծառայողներից երկուսը, որոնց վիճակը միջին ծանրության է, կենթարկվեն պլաստիկ վիրահատության։ Այս մասին 24News-ին ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Ըստ Բաբայանի՝ վիրահատությունն իրենից ներկայացնում է մաշկալաթով փոխպատվաստում։ Կենրոնի փոխտնօրենը նշեց, որ մյուս զինծառայողի վիճակը լավ է, պլաստիկ վիրահատության կարիք բացարձակապես չունի։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն:

--00—ԱՊ