Հաստատվել է Ջերմուկում ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների աջակցության ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

c254abe3_4425_4aa3_997e_619dc1536622_w1023_r1_s.thumb_

Հաստատվել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ․ սեպտեմբեր ամսին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:

Միջոցառման շահառուները՝ այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը․

• որը 2022 թ. սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի իրականացրել է կացության կազմակերպման գործունեություն Ջերմուկ համայնքում,

• ում 2022 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների շրջանառությունը չի գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շրջանառության 50%-ը,

• ով դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի 100 հազ. դրամը գերազանցող՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ։

Օժանդակության համար դիմելու կարգը․

Անհրաժեշտ է մինչև 2023 թ․ մայիսի 1-ը լրացնել հղումով ներկայացված հայտը։

Միջոցառման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ անցնելով հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 011 597 136։

--00—ՅՄ