Ադրբեջանից փոխանցված զինծառայողի աճյունի հետ եղել է նաև անհետ կորած Վահե Թորոսյանի զինգրքույկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

Հունվարի 27-ին Ադրբեջանից Հայաստանին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի հետ եղել է նաև հայ-ադրբեջանական սեպտեմբերյան բախումների հետևանքով անհետ կորած համարվող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը։ Այս մասին 24News-ին ասաց Վահե Թորոսյանի հայրը՝ Արամ Թորոսյանը։

Թորոսյանն ասաց, որ մարմինն անճանաչելի է, սպասում են ԴՆԹ փորձաքննության պատասխաններին, որոնք կարող են լինել 1-2 օրից։

Հունվարի 27-ին հայկական կողմին փոխանցված աճյունը դուրս էր բերվել Սյունքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությունից։ 2022 թվականի հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքի ժամանակ Արամ Թորոսյանը լրագրողներին ասել էր, որ սեպտեմբերի 15-ին վիրավոր որդին, հեռախոսով միանալով Սրաշեն գյուղի ալեհավաքին, կարողացել է զանգով կապ հաստատել ընկերոջ հետ ու բացատրել, որ Ներքին Հանդում է․ ալեհավաքին միանալը փաստել է, որ ժամկետային զինծառակողը ձորակում է։

Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ սեպտեմբերյան հետո անհետ կորած է համարվում արդեն 2 զինծառայող։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ