Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք․ Չալաձե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

սաակաշ.jpg

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չալաձեն տեղեկություն է տարածել, ըստ որի` Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։ Կլինիկան դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել։ Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»։

Այս տեղեկությունը տարածել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Նրա խոսքով, երրորդ նախագահին բուժող բժիշկը զանգահարել է իրեն և հայտնել, որ Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք։

Առավոտյան նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, պատմել է, որ գիշերը Միխեիլ Սաակաշվիլին կրկին կորցրել է գիտակցությունը և բարձր ջերմություն է ունեցել՝ մոտ 39 աստիճան։

Նշենք, որ Սաակաշվիլիի առողջական խնդիրների պատճառով դատավարությունը հետաձգելու և նրան ազատ արձակելու պահանջով հաջորդ դատական ​​նիստը նշանակված է փետրվարի 1-ին։

Որպես վկա դատական նիստին մասնակցում են նաև «Վիվամեդ» կլինիկայի բժիշկները, որտեղ Սաակաշվիլին ինը ամիս առաջ տեղափոխվել է բանտից։

--00—ԶՀ