Իգոր Նիկոլաևը սրտի կաթված է ստացել․ նա հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

pjimage-2020-03-30T122755.728

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ և երգերի հեղինակ Իգոր Նիկոլաևը սրտի կաթված է ստացել, նա հոսպիտալացվել է: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ երեկ առավոտյան ժամը 5:00-ին, շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Այժմ 63-ամյա արտիստը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է:

--00—ՅՄ