Կիրակի օրը հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

գգ

Հունվարի 29-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Երեկ՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով` զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: «Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,- հայտնել էր ռազմական գերատեսչությունը։

--00—ԱՊ