ԱՀ ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

328489085_3325006227753172_5922650125887638280_n

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:

Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար:   

Հարցազրույցի ամբողջական նյութին ֆրանսերեն լեզվով կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

--00—ՅՄ