2021-ի դեկտեմբերի համեմատությամբ 2022-ի դեկտեմբերին արտահանման ծավալն աճել է 90.2 %–ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

նկար

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022 թ․ դեկտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։

2022 թ․ հունվար–դեկտեմբերը 2021 թ․ հունվար– դեկտեմբերի համեմատությամբ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 7.8%–ով,

Ծառայությունների ծավալն աճել է 28.2%–ով,

Առևտրի շրջանառությունն աճել է 17.0%–ով,

Շինարարության ծավալն աճել է 12.5%–ով,

Գյուղատնտեսության ծավալն աճել է 0.4%–ով,

Արտահանման ծավալն աճել է 77.7%–ով,

Ներմուծման ծավալն աճել է 63.5%–ով։

2022թ․ դեկտեմբերը 2021թ․ դեկտեմբերի համեմատությամբ

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.8%

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.7%–ով,

Ծառայությունների ծավալն աճել է 27.9%–ով,

Առևտրի շրջանառությունն աճել է 23.9%–ով,

Շինարարության ծավալն աճել է 7.3%–ով,

Արտահանման ծավալն աճել է 90.2%–ով,

Ներմուծման ծավալն աճել է 60.2%–ով։

--00—ԼՄ