ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է մուտքի արտոնագիր ստանալու պահանջը․ պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Զվարթնոց-2048x1365-1.jpg

ՀՀ Կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Փոփոխությամբ ՀՀ համաքաղաքացիական անձնագրեր կրող քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս կազատվեն մուտքի արտոնագրի պահանջից միայն արձանագրության ստորագրումից և ներպետական ընթացակարգերի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են ԱՄԷ մեկնելիս դեռևս պահպանվում է նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջը: Փոփոխության՝ ուժի մեջ մտնելուն պես դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

--00—ԶՀ