Կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1102957.jpg

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ նախատեսվում է լայնածավալ փոփոխություններ իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է վերանայել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:

«Մասնավորապես, առաջարկվում է հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը:  Սա ևս մեկ երաշխիք կլինի կենսաթոշակային տարիքի աշխատողների համար»,-ասաց Ռուբեն Սարգսյանը:

Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ այդ իրավունքը։

--00—ԶՀ