Հուշագիր՝ պատերազմին վիրավորված զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանը օժանդակելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ, որտեղ հանդիպել է մասնաճյուղի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի հետ։

«Երևանի գլխամասային գրասենյակում շրջայց ենք կատարել և ծանոթացել ընթացիկ ծրագրերին։

Այնուհետև «Իմ քայլը» հիմնադրամի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման գործընթացին օժանդակումը, պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտմանը նպաստումը և նրանց համար գործարարությամբ զբաղվելու համապատասխան պայմանների ստեղծումը»,- գրել է Հայրապետյանը:

--00—ՅՄ