Արզնու խճուղում երկաթի հումքով բարձված MAZ-ը կողարջվել է. պարեկներն օգնել են վարորդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

1

Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմանում Երևանի բնակիչ, 38-ամյա Կարեն Ս․-ն իր վարած MAZ մակնիշի բեռնատար, ինքաթափ-ամբարձիչ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճնի կամուրջ ընթնալիս, ճանապարհի մերկասառույցի և մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բախվել է ճանապարհին տեղադրված Սևան գրառմամբ ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Ավտոմեքենան բարձված է եղել երկաթի հումքով։

Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում պարեկներ, պարզվել է ենթադրյալ վթարային իրավիճակ ստեղծած ու դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը, և ձեռնարկում են անհրաժեշտ գործողություներ նշված ավտոմեքենան հայտնաբերելու, վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ